Քաղաքացիական նորարարություն և մարդկային անվտանգություն

Տարի
0
Մարզ
0
Միջոցառումներ
+ 0
Շահառուներ
+ 0

Բարի գալուստ «Ա.Դ. Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն» ՀԿ։

Մենք անկախ, ոչ քաղաքական և շահույթ չհետապնդող հասարակական կազմակերպություն ենք: «Ա.Դ.Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն» ՀԿ-ն Ա.Դ.Սախարովի անվան առաջընթացի, մարդու իրավունքների /պաշտպանության և գթասրտության հայկական հիմնադրամի իրավահաջորդն է, որն ստեղծվել է 1990 թվականի հոկտեմբերի 9-ին` Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդի թիվ 457 որոշման հիման վրա: Հիմնադրումից ի վեր կազմակերպությունն առաջամարտիկ դեր է խաղացել Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության, քաղաքացիական հասարակության զարգացման և ժողովրդավարական արժեքների ամրապնդման գործում։ Կազմակերպության գլխավոր գրասենյակը գտնվում է Երևանում, իսկ երեք տարածաշրջանային մասնաճյուղեր գործում են Շիրակում (Գյումրի), Գեղարքունիքում (Գավառ) և Սյունիքում (Գորիս)։

Մեր առաքելությունն է մարդու իրավունքների սկզբունքները վերածել քաղաքացիական նորարարության՝ գիտելիքի և փաստերի միջոցով հզորացնելով քաղաքացիներին և խթանելով բարեփոխումները, որոնք ձևավորում են թափանցիկ, հավասար, արդար և ժողովրդավար կառավարում։ 

Վերջին թարմացումները

Մարզային

«Արհեստական բանականությունը տարբեր ոլորտներում» թեմայով հանդիպում

«Ա․Դ Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն» ՀԿ-ի Շիրակի մասնաճյուղի «Ուսուցանողների ուսուցում» ակումբային հանդիպումների շրջանակում տեղի ունեցավ «Արհեստական բանականությունը տարբեր ոլորտներում» թեմայով հանդիպում։ Հանդիպման ընթացքում քննարկվեց արհեստական բանականության դերը ժամանակակից աշխարհում, դրա ազդեցությունը մեր կյանքի, աշխատանքի և ուսուցման գործընթացների վրա, ինչպես նաև դրա հնարավորություններն արդյունավետ և նպատակային օգտագործելու եղանակները։

Կարդալ ավելին
Մարզային

Մեդիագրագիտության դասընթաց «Շիրակի գյուղատնտեսական քոլեջում»

Հայաստանի ազգային ագրարային համալսարանի «Շիրակի գյուղատնտեսական քոլեջ»-ում «Ա․Դ․ Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոնի Շիրակի տարածաշրջանային մասնաճյուղի կողմից անցկացվեց մեդիագրագիտության վերաբերյալ ուսուցողական հանդիպում։ Հանդիպման ընթացքում ուսանողներն անդրադարձան տեղեկատվության վերլուծությանը, կեղծ լուրերի բացահայտմանը և փաստերի ստուգմանը՝ զարգացնելով քննադատական մտածողության հմտությունները։ #Մեդիագրագիտություն #Սախարովի_կենտրոն #Շիրակի_մասնաճյուղ

Կարդալ ավելին
Մարզային

«Փափուկ հմտություններ» քոլեջի ուսանողների համար

Գավառի պետական գյուղատնտեսական քոլեջի (ԳՊԳՔ) կարիերայի կենտրոնի և «Ա․ Դ․ Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն» ՀԿ-ի Գեղարքունիքի մասնաճյուղի համագործակցությամբ քոլեջի ուսանողների համար անցկացվեց «Փափուկ հմտություններ․ աշխատանքի որոնման և գործատուներին ներկայանալու հմտություններ» թեմայով դասընթաց։ Դասընթացը վարեց փորձագետ-դասընթացավար Լյուսի Կարապետյանը։ Դասընթացի ընթացքում քննարկվեցին աշխատանքի որոնման արդյունավետ եղանակները, գործատուների հետ հաղորդակցման

Կարդալ ավելին
Ռազմավարություն

2026-2030 թթ. ռազմավարական ծրագիր

Բարի գալուստ «Ա.Դ. Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն» ՀԿ-ի 2026-2030 թթ. Ռազմավարական ծրագրի էջ: Ավելի քան երեք տասնամյակ կազմակերպությունը ծառայում է որպես Հայաստանում մարդու իրավունքների, ժողովրդավարական բարեփոխումների և քաղաքացիական դիմակայունության ապահովման առանցքային դերակատարներից մեկը: Հիմնվելով մեր հարուստ փորձառության վրա՝ 2026-2030 թվականների մեր ռազմավարությամբ մենք սկսում ենք նոր փուլ՝

Կարդալ ավելին
Մարզային

Մեդիագրագիտություն և արհեստական բանականություն. սեմինար Շիրակի քոլեջի ուսանողների համար

ՀԱԱՀ Շիրակի ակադեմիկոս Մ. Գ. Թումանյանի անվան պետական գյուղատնտեսական քոլեջի ուսանողների համար անցկացվեց երկօրյա սեմինար՝ նվիրված մեդիագրագիտությանը և արհեստական բանականությանը։ Սեմինարի ընթացքում մասնակիցներն անդրադարձան տեղեկատվության հավաստիության գնահատմանը, կեղծ լուրերի բացահայտմանը, տեղեկատվության աղբյուրների ստուգմանը և ապատեղեկատվության տարածման կանխարգելմանը։ #Սախարովի_Կենտրոն #Շիրակի_տարածաշրջանային_մասնաճյուղ #սեմինար

Կարդալ ավելին
Մարզային

Հերթական հանդիպումը ուսուցանողների ուսուցման դասընթացի շրջանակում

«Ա.Դ. Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն» ՀԿ-ի Շիրակի տարածաշրջանային մասնաճյուղում անցկացվեց ուսուցանողների ուսուցման դասընթացի հերթական հանդիպումը՝ «Խորքային սիմուլյացիաներ, AI գործիքներ, թվային ֆասիլիտացիա և մեթոդների նախագծում» թեմայով։ Մասնակիցները ծանոթացան դերային խաղերի, սիմուլյացիոն վարժությունների, ֆորում-թատրոնի, արհեստական բանականության և թվային ֆասիլիտացիայի գործիքների կիրառման հնարավորություններին, ինչպես նաև քննարկեցին ուսուցողական մեթոդների ընտրության և

Կարդալ ավելին

Մեր դոնորները