Քաղաքացիական նորարարություն և մարդկային անվտանգություն

Տարի
0
Մարզ
0
Միջոցառումներ
+ 0
Շահառուներ
+ 0

Բարի գալուստ «Ա.Դ. Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն» ՀԿ։

Մենք անկախ, ոչ քաղաքական և շահույթ չհետապնդող հասարակական կազմակերպություն ենք: «Ա.Դ.Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն» ՀԿ-ն Ա.Դ.Սախարովի անվան առաջընթացի, մարդու իրավունքների /պաշտպանության և գթասրտության հայկական հիմնադրամի իրավահաջորդն է, որն ստեղծվել է 1990 թվականի հոկտեմբերի 9-ին` Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդի թիվ 457 որոշման հիման վրա: Հիմնադրումից ի վեր կազմակերպությունն առաջամարտիկ դեր է խաղացել Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության, քաղաքացիական հասարակության զարգացման և ժողովրդավարական արժեքների ամրապնդման գործում։ Կազմակերպության գլխավոր գրասենյակը գտնվում է Երևանում, իսկ երեք տարածաշրջանային մասնաճյուղեր գործում են Շիրակում (Գյումրի), Գեղարքունիքում (Գավառ) և Սյունիքում (Գորիս)։

Մեր առաքելությունն է մարդու իրավունքների սկզբունքները վերածել քաղաքացիական նորարարության՝ գիտելիքի և փաստերի միջոցով հզորացնելով քաղաքացիներին և խթանելով բարեփոխումները, որոնք ձևավորում են թափանցիկ, հավասար, արդար և ժողովրդավար կառավարում։ 

Վերջին թարմացումները

Հայտարարություն

Հայտարարություն

«Ա. Դ. Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն» հասարակական կազմակերպության Գեղարքունիքի մասնաճյուղը հայտարարում է ընդունելություն «Ուսուցում ուսուցանողների համար» (Training of Trainers) դասընթացի հոսքի համար։ Դասընթացի մասին Դասընթացը ներառում է ուսուցման ժամանակակից մեթոդներ, ֆասիլիտացիա, թվային գործիքներ և արհեստական բանականության արդյունավետ ու պատասխանատու կիրառություն ուսուցման գործընթացում։ Դասընթացը նախատեսված է ուսուցման և

Կարդալ ավելին
Հայտարարություն

Հայտարարություն

«Ա․ Դ․ Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն» հասարակական կազմակերպության Շիրակի մասնաճյուղը հայտարարում է ընդունելություն ՔՀԿ-ների (քաղաքացիական հասարակության կազմակերպություններ) կարողությունների զարգացման և «Ուսուցանողների ուսուցում» (ToT) դասընթացների հոսքերի համար։ Քաղաքացիական հասարակության կառույցների հզորացում Այս հոսքը նախատեսված է նախաձեռնող խմբերի, ՀԿ ներկայացուցիչների, նոր անդամների, կամավորների և ակտիվիստների համար՝ միտված կազմակերպչական կարողությունների

Կարդալ ավելին
Մարզային

Ուսումնական տարվան ընդառաջ․ ինչպե՞ս խթանել ընթերցանությունը

Հրավիրում ենք մասնակցելու «Ա․Դ․ Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն» ՀԿ-ի կազմակերպած միջոցառմանը։ 📍 ՀՀ ԿԳՄՍ «Շիրակի մարզային գրադարան» ՊՈԱԿ Տևողությունը: 1 ժամ 30 րոպե Նոր ուսումնական տարվան ընդառաջ հրավիրում ենք ծնողներին, ուսուցիչներին, գրադարանավարներին և ընթերցանությամբ հետաքրքրվող անձանց՝ մասնակցելու հետաքրքիր և օգտակար հանդիպման։ Միասին կքննարկենք՝  Ինչպե՞ս երեխաների և երիտասարդների

Կարդալ ավելին
Իրավական

Օրենսդրական բացեր առողջապահության համընդհանուր ապահովագրության համակարգում․ ՀԿ-ի առաջարկները ՀՀ վարչապետին

«Ա․Դ․ Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն» հասարակական կազմակերպությունը՝ «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ՝ Օրենք) կիրառման վերաբերյալ իր դիտարկումներն է ուղարկել ՀՀ վարչապետին։ Կազմակերպության դիտարկմամբ՝ գործող կարգավորումները լուրջ ֆինանսական բեռ են ստեղծում աշխատանքը կորցրած կամ ժամանակավորապես եկամուտ չունեցող քաղաքացիների համար։ Նամակում ներկայացվել են հստակ առաջարկություններ՝ օրենսդրական

Կարդալ ավելին
sakharovcentre Logo
Հայտարարություն

Հայտարարություն թափուր աշխատատեղերի համար

«Ա․Դ․ Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն» հասարակական կազմակերպությունը «Մարդու իրավունքների պաշտպանություն և քաղաքացիական հասարակության հզորացում» դրամաշնորհային ծրագրի շրջանակում փնտրում է դասընթացավարներ Գյումրի, Գորիս և Գավառ համայնքներում «Ուսուցանողների համար ուսուցում» (ՈՒՀՈՒ/ТоТ) 12 մոդուլից բաղկացած դասընթաց իրականացնելու համար։ Ծառայությունների մատուցման ժամանակահատվածը նախատեսվում է 2026թ․ սեպտեմբեր- դեկտեմբեր ամիսներին։ Պայմանագրի տեսակը՝ Ծառայությունների

Կարդալ ավելին
Մարզային

Սյունիքի երիտասարդների ձեռներեցության հմտությունների զարգացում

«Ա.Դ. Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն» հասարակական կազմակերպության Սյունիքի մասնաճյուղը իրականացրեց հերթական հանդիպում — քննարկումը «Ձեռներեցությունը երիտասարդների շրջանում» թեմայով։ Հանդիպումը տեղի ունեցավ ACAS երիտասարդական կենտրոն -ի երիտասարդների հետ։ Քննարկվող հիմնական հարցերն էին. Ի՞նչ է ձեռնարկատիրությունը, և ինչու է այն կարևոր։ Ի՞նչ հատկանիշներ պետք է ունենա հաջողակ ձեռնարկատերը։ Ինչպե՞ս

Կարդալ ավելին

Մեր դոնորները