«Ա․Դ․Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն» հասարակական կազմակերպությունը մեկնարկում է UDF-23-988-ARM «Երիտասարդների ներգրավումը տեղական ինքնակառավարման գործում Հայաստանում» ծրագիրը, որը ֆինանսավորվում է ՄԱԿ-ի Ժողովրդավարության հիմնադրամի կողմից։
Ծրագրի նպատակն է գյուղական համայնքներում հզորացնել երիտասարդներին՝ բարձրացնելով նրանց առաջնորդության, լավ կառավարման և մարդու իրավունքների պաշտպանության կարողությունները: Կստեղծվեն վեց ակտիվ երիտասարդական խմբեր երեք մարզերում՝ ապահովելով գենդերային հավասարություն և համայնքի կարիքների մասնակցային գնահատում: Դրա հիման վրա կստեղծվի զեկույց, որը կներկայացնի գործնական առաջարկություններ: Ծրագրով երիտասարդական խմբերի կողմից նաև կիրականացվեն համայնքի զարգացման վեց նախաձեռնություններ՝ յուրաքանչյուր համայնքում ներառական և սոցիալական կենսունակ տարածքներ ստեղծելու համար:
Ծրագրի տևողությունը՝ 1 մայիսի 2025թ․ — 31 հոկտեմբերի 2026թ․