Խոսքի ազատության սահմանափակումները և լրագրողների նկատմամբ ճնշումները Հայաստանում

Խնդրի իրավական դիտարկում՝ խոսքի ազատության և ԶԼՄ-ների պաշտպանության համատեքստում

Սույն վերլուծությունը անդրադառնում է խոսքի ազատության իրացման խնդիրներին Հայաստանում և լրագրողների ու լրատվամիջոցների նկատմամբ արձանագրվող ճնշումներին։ Խոսքի ազատությունը կարևոր հիմք է ժողովրդավարական հասարակության համար և պաշտպանված է ՀՀ օրենսդրությամբ ու միջազգային չափորոշիչներով, սակայն այն կարող է սահմանափակվել միայն հստակ իրավական և լեգիտիմ հիմքերով։

Վերջին տարիներին արձանագրվել են լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնության, վարչական ու դատական ճնշումների, ինչպես նաև տեղեկատվություն ստանալու և տարածելու իրավունքի խախտումների դեպքեր։ Մասնավորապես, 2025 թվականի առաջին եռամսյակում գրանցվել է 56 խախտում, որոնց զգալի մասը վերագրվում է իշխանության ներկայացուցիչների գործողություններին, ինչը մտահոգիչ է խոսքի ազատության պաշտպանության տեսանկյունից։

Եզրահանգմամբ նշվում է, որ լրագրողների մասնագիտական գործունեության խոչընդոտումը և տեղեկատվության մատչելիության անհիմն սահմանափակումները հակասում են իրավական և ժողովրդավարական պետության սկզբունքներին՝ պահանջելով արդյունավետ պաշտպանություն և պատասխանատվության մեխանիզմների լիարժեք կիրառում։

Ծանոթացե՛ք ամբողջական իրավական վերլուծությանն այստեղ