Համայնքային պաշտոնական կայքէջերը՝ տեղական ինքնակառավարման թափանցիկության առանցքային գործիք

Ինչու են համայնքային կայքէջերը կարևոր հաշվետվողականության և հանրային վստահության համար։

Համայնքային պաշտոնական համացանցային կայքէջերը առանցքային դեր ունեն տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության թափանցիկության, հրապարակայնության և հաշվետվողականության ապահովման գործում։ Դրանք համայնքի բնակիչների համար ծառայում են որպես տեղեկատվության մատչելի աղբյուր և մասնակցային կառավարման հարթակ՝ նպաստելով հանրային վերահսկողությանն ու տեղական ժողովրդավարության զարգացմանը։

Համայնքային պաշտոնական համացանցային կայքէջերի արդյունավետ գործարկումը ՏԻՄ-երի իրավական պարտավորություն լինելուց բացի, հանդիսանում է վստահելի և մասնակցային տեղական ինքնակառավարման կարևոր նախապայման։ Դրանց շարունակական զարգացումն ու բովանդակային բարելավումը կարող են նպաստել համայնքների կառավարման որակի բարձրացմանը և տեղական ժողովրդավարության ամրապնդմանը։

Տե՛ս ամբողջական վերլուծական աշխատանքը․