Սույն իրավական վերլուծությունը վերաբերում է ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայողի կողմից կազմված վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրության ապացուցողական նշանակությանը։ Քննարկվում է այն իրավիճակը, երբ անձը ենթարկվում է վարչական պատասխանատվության բացառապես պարեկային ծառայողի կողմից կազմված արձանագրության հիման վրա՝ առանց իրավախախտումը հիմնավորող համապատասխան տեխնիկական միջոցներով ձեռք բերված ապացույցների։
Վերլուծության արդյունքում հիմնավորվում է, որ նման մոտեցումը հակասում է ՀՀ Սահմանադրության, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի, ինչպես նաև ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի դրույթներին։ Նշվում է, որ ապացուցման բեռը վարչական վարույթի ողջ ընթացքում կրում է վարչական մարմինը, իսկ միայն պաշտոնատար անձի արձանագրությունը ինքնին բավարար ապացույց չի կարող հանդիսանալ, եթե վիճարկվում են դրա մեջ արձանագրված փաստական հանգամանքները։
Եզրակացություն․ համապատասխան տեխնիկական ապացույցների բացակայության պայմաններում անձի նկատմամբ կիրառված միջամտող վարչական ակտը հանդիսանում է ոչ իրավաչափ և ենթակա է անվավեր ճանաչման։
Տե՛ս ամբողջական իրավական վերլուծությունը․