Սույն վերլուծությունը նվիրված է Սևանա լճի էկոհամակարգի խոցելիության գնահատմանը կլիմայի փոփոխության պայմաններում։ Ներկայացվում է, թե ինչպես են ջերմաստիճանի աճը, տեղումների ռեժիմի փոփոխությունը, գետային ներհոսքի նվազումը և մարդածին ճնշումները բացասաբար ազդում Սևանի ջրի մակարդակի, որակի և կենսաբազմազանության վրա՝ խորացնելով արդեն առկա բնապահպանական խնդիրները։
Մակարդակում է դրվում Սևանա լճի ռազմավարական նշանակությունը Հայաստանի համար՝ որպես քաղցրահամ ջրային ամենախոշոր պաշար և կարևոր էկոհամակարգ։ Վերլուծվում են ազգային և միջազգային իրավական փաստաթղթերը, պետական ծրագրերը և կլիմայական հարմարվողականության միջոցառումները, որոնք ուղղված են լճի պահպանությանը և կայուն կառավարմանը։
Ամփոփմամբ ընդգծվում է, որ Սևանա լճի պաշտպանությունն ու էկոհամակարգի վերականգնումը հնարավոր է միայն երկարաժամկետ, ինտեգրված մոտեցմամբ՝ միավորելով կլիմայական հարմարվողականությունը, արդյունավետ ջրային կառավարումը, իրավական վերահսկողությունը և համայնքային մասնակցությունը։
Տե՛ս ամբողջական վերլուծությունը․