Սույն վերլուծությունը վերաբերում է ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքի ճանաչման իրավական կարգավորումներին և այդ ինստիտուտի կիրառման ընթացքում առաջացող գործնական խնդիրներին Հայաստանում։ Ներկայացվում են ՀՀ քաղաքացիական օրենսգրքով սահմանված հիմնական պայմանները, որոնք անհրաժեշտ են անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերելու համար՝ տասը տարի բարեխղճորեն, բացահայտ և անընդմեջ տիրապետելու դեպքում։
Վերլուծության մեջ առանձնացվում են նաև դատական պրակտիկայում հանդիպող հիմնական դժվարությունները, մասնավորապես՝ ապացուցման բեռի կրումը, փաստական հանգամանքների հիմնավորումը և համայնքային կամ պետական սեփականության հետ կապված իրավական խոչընդոտները։ Ամփոփմամբ ընդգծվում է, որ իրավական բարդությունները, բարձր ծախսերը և իրազեկվածության պակասը հաճախ սահմանափակում են քաղաքացիների կողմից այս իրավունքի արդյունավետ իրացումը։
Տե՛ս ամբողջական վերլուծությունը․