«Նախագծային աշխատանք». հանդիպում-քննարկում

Մարտի 28-ին  «Ա․Դ․ Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն» հասարարակական կազմակերպության Շիրակի մասնաճյուղի TOT ակումբի շրջանակներում տեղի ունեցավ հանդիպում-քննարկում «Նախագծային աշխատանք» թեմայով։

Հանդիպման ընթացքում ներկայացվեցին նախագծային աշխատանքի կարևորությունն ու կիրառման արդյունավետ մեթոդները։ Քննարկվեց դրա դերը կրթական գործընթացում՝ նպաստելով սովորողների ակտիվության և ինքնուրույնության զարգացմանը։