Մարտի 6-ին Գավառում տեղի ունեցած հանդիպման ընթացքում ներկայացվեց և քննարկվեց համայնքի 2026 թվականի երիտասարդական քաղաքականության գործողությունների պլանը, իսկ մասնակիցները շեշտեցին համագործակցության և երիտասարդների ակտիվ ներգրավման կարևորությունը։
Հանդիպում-քննարկում՝ երիտասարդական քաղաքականության գործողությունների պլանի շուրջ
![]()
Մարտի 6-ին Գավառի ուսուցողական կենտրոնում տեղի ունեցավ հանդիպում համայնքում գործող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ։
Հանդիպումը կազմակերպվել էր Գավառի համայնքապետարանի և «Ա.Դ. Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն» հասարակական կազմակերպության Գեղարքունիքի տարածաշրջանային մասնաճյուղի համագործակցությամբ։
Քննարկման ընթացքում ներկայացվեց և քննարկվեց «ՀՀ Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի 2025–2029 թվականների երիտասարդական քաղաքականության» շրջանակում մշակված 2026 թվականի գործողությունների պլանը։
Մասնակիցները անդրադարձան ծրագրի հիմնական ուղղություններին, ներկայացրին առաջարկություններ և դիտարկումներ՝ նպատակ ունենալով առավել արդյունավետ դարձնել համայնքում երիտասարդական քաղաքականության իրականացումը։
Քննարկման ընթացքում ընդգծվեց համայնքային կառույցների և հասարակական կազմակերպությունների համագործակցության կարևորությունը, ինչպես նաև երիտասարդների ակտիվ մասնակցությունը համայնքային կյանքին և նախաձեռնություններին։
Հանդիպումն անցավ կառուցողական մթնոլորտում՝ նպաստելով հետագա համագործակցության և համատեղ ծրագրերի ձևավորմանը։
https://www.facebook.com/reel/1298089952136225









