Օրենսդրական առաջարկ

«Առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակներում ապահովագրավճարներն ինքնուրույն վճարողների կամ հարկային գործակալների կողմից հաշվարկված ապահովագրավճարներից ավել փոխանցված կամ ապահովագրավճարի գծով պարտավորության բացակայության դեպքում սխալմամբ կատարված վճարումների վերադարձման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման վերաբերյալ

2026թ․ հուլիսի 1-ին Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հանրային քննարկման է ներկայացվել «Առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակներում ապահովագրավճարներն ինքնուրույն վճարողների կամ հարկային գործակալների կողմից հաշվարկված ապահովագրավճարներից ավել փոխանցված կամ ապահովագրավճարի գծով պարտավորության բացակայության դեպքում սխալմամբ կատարված վճարումների վերադարձման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ), որը մշակվել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի և Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի կողմից:

Նախագծի ընդունմամբ ակնկալվում է ներդնել անձի կողմից (կամ նրա համար) ավել կամ սխալմամբ կատարված վճարումների վերադարձի մեխանիզմները և ապահովել այդ գումարների վերադարձի հնարավորությունը ՀՀ պետական եկամուտների կոմիտեի և Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի կողմից։

Օրենսդրական առաջարկին ամբողջությամբ կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով։

#ապահովագրություն #առողջություն #Հայաստան #օրենսդրություն #առաջարկ