«Ա.Դ. Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն» հասարակական կազմակերպության Սյունիքի մասնաճյուղը իրականացրեց հերթական հանդիպում — քննարկումը «Ձեռներեցությունը երիտասարդների շրջանում» թեմայով։
Հանդիպումը տեղի ունեցավ ACAS երիտասարդական կենտրոն -ի երիտասարդների հետ։
Քննարկվող հիմնական հարցերն էին.
Ի՞նչ է ձեռնարկատիրությունը, և ինչու է այն կարևոր։
Ի՞նչ հատկանիշներ պետք է ունենա հաջողակ ձեռնարկատերը։
Ինչպե՞ս գտնել բիզնես գաղափար։
Ինչպե՞ս ուսումնասիրել շուկան և հասկանալ հաճախորդների պահանջները։
Ինչպե՞ս կազմել բիզնես պլան։
Որտեղի՞ց կարելի է ստանալ բիզնես սկսելու ֆինանսավորում։
Ի՞նչ դժվարությունների են բախվում սկսնակ ձեռնարկատերերը, և ինչպես հաղթահարել դրանք։
Ինչպե՞ս օգտագործել սոցիալական ցանցերը և թվային մարքեթինգը բիզնեսի զարգացման համար։







