Մեդիագրագիտություն և արհեստական բանականություն. սեմինար Շիրակի քոլեջի ուսանողների համար

ՀԱԱՀ Շիրակի ակադեմիկոս Մ. Գ. Թումանյանի անվան պետական գյուղատնտեսական քոլեջի ուսանողների համար անցկացվեց երկօրյա սեմինար՝ նվիրված մեդիագրագիտությանը և արհեստական բանականությանը։

Սեմինարի ընթացքում մասնակիցներն անդրադարձան տեղեկատվության հավաստիության գնահատմանը, կեղծ լուրերի բացահայտմանը, տեղեկատվության աղբյուրների ստուգմանը և ապատեղեկատվության տարածման կանխարգելմանը։

#Սախարովի_Կենտրոն #Շիրակի_տարածաշրջանային_մասնաճյուղ #սեմինար