2026-2030 թթ. ռազմավարական ծրագիր

Բարի գալուստ «Ա.Դ. Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն» ՀԿ-ի 2026-2030 թթ. Ռազմավարական ծրագրի էջ:

Ավելի քան երեք տասնամյակ կազմակերպությունը ծառայում է որպես Հայաստանում մարդու իրավունքների, ժողովրդավարական բարեփոխումների և քաղաքացիական դիմակայունության ապահովման առանցքային դերակատարներից մեկը: Հիմնվելով մեր հարուստ փորձառության վրա՝ 2026-2030 թվականների մեր ռազմավարությամբ մենք սկսում ենք նոր փուլ՝ նպատակ ունենալով դառնալ մարդկային անվտանգության և քաղաքացիական նորարարության առաջատար վերլուծական կենտրոն:

Մեր տեսլականն ու առաքելությունը

Մենք ձգտում ենք ձևավորել դիմակայուն և իրավահարգ Հայաստան, որտեղ մարդու իրավունքները հանրային կյանքի անբաժանելի հիմքն են: Մեր առաքելությունն է մարդու իրավունքների սկզբունքները փոխակերպել քաղաքացիական նորարարության՝ գիտելիքի և փաստահեն տվյալների միջոցով զորեղացնելով քաղաքացիներին և խթանելով թափանցիկ, արդար ու ժողովրդավարական կառավարում:

Ռազմավարական 5 հիմնական ծրագրերը (2026-2030)

  1. Իրավունքների մոնիթորինգի հարթակ – Փաստահեն վերլուծությունների և մարդու իրավունքների վիճակի մոնիթորինգի թվային համակարգ:
  2. Քաղաքացիական նորարարության լաբորատորիա – Երիտասարդության մասնակցության, թվային քաղաքացիության և նորարար նախաձեռնությունների խթանման platform:
  3. Մասնակցային կառավարման արագացուցիչ – Թափանցիկ և մասնակցային տեղական ու ազգային կառավարման փորձարարական գործիքներ:
  4. Դիմակայունության հաբ – Քաղաքացիական հասարակության, համայնքների և կազմակերպությունների իրավական, ֆինանսական ու կազմակերպչական կայունության ամրապնդում:
  5. Մարդկային անվտանգություն և խոցելի խմբերի պաշտպանություն – Խոցելի խմբերին համալիր իրավական, հոգեսոցիալական և աջակցության ծառայությունների մատուցում:

Հրավիրում ենք ծանոթանալու մեր ամբողջական ռազմավարական փաստաթղթին և միանալու մեր տեսլականի իրականացմանը: