Սիրով հրավիրում ենք մասնակցելու TOT ակումբի հերթական հանդիպմանը, որը կկայանա հուլիսի 11-ին, ժամը 12:00-ին, «Ա․Դ․ Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն» ՀԿ-ի Շիրակի տարածաշրջանային մասնաճյուղում։
Այս անգամ միասին կխոսենք գրքերի և ընթերցանության մասին՝ քննարկելով.
• Արդյո՞ք գիրքը շարունակում է արդիական մնալ մեր օրերում,
• Ինչպե՞ս ձևավորել սեփական գրքային ճաշակը,
• Ի՞նչ և ինչպե՞ս ընթերցել,
• Ինչպե՞ս խթանել ընթերցասիրությունը,
• Գրքեր՝ գրքերի մասին,
• Ի՞նչ գրքային պահանջներ և ակնկալիքներ ունի այսօրվա հասարակությունը։
Սա բաց քննարկում է, որտեղ կկիսվենք մտքերով, կբանավիճենք և միասին կփորձենք գտնել նոր պատասխաններ։
Խոսում ենք գրքերով, գրքերի հետ և գրքերի մասին։
