Հունիսի 10-ին «Վարդենիսի Քաղաքային գրադարան»-ում տեղի ունեցավ խորհրդատվական հանդիպում «Կոնֆլիկտների հաղթահարում և մարդու իրավունքների մշակույթ» թեմայով։ Այն կազմակերպվել էր «Ա.Դ. Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն» ՀԿ-ի Գեղարքունիքի մասնաճյուղի կողմից` «Մարդու իրավունքների պաշտպանություն և քաղաքացիական հասարակության հզորացում» ծրագրի շրջանակներում։ Հանդիպումը վարեց մասնաճյուղի ղեկավար Լուսինե Թոփլաղալցյանը։
Հանդիպման ընթացքում մասնակիցները քննարկեցին կոնֆլիկտների առաջացման հիմնական պատճառները, դրանց կառուցողական հաղթահարման ուղիները, ինչպես նաև արդյունավետ հաղորդակցության կարևորությունը առօրյա կյանքում կոնֆլիկտային իրավիճակներն ավելի գիտակցված և արդյունավետ հաղթահարելու նպատակով։ Ներկայացվեցին մոտեցումներ, որոնք նպաստում են տարաձայնությունների կարգավորմանը` հիմնված փոխադարձ հարգանքի, երկխոսության և մարդու իրավունքների սկզբունքների վրա։




