Ծառայության նկարագրություն
Մենք փնտրում ենք փորձառու և պատասխանատու մոնիտորինգի և գնահատման 3 մասնագետ, որոնք ծրագրի շրջանակում կիրականացնեն Կազմակերպության ենթադրամաշնորհների (տարածակազմակերպման նախագծերի) իրականացման ամբողջ գործընթացի մոնիտորինգն ու գնահատումը։ Մասնագետները պետք է ապահովեն ենթադրամաշնորհների արդյունավետության
գնահատումը՝ հիմնվելով հստակ չափորոշիչների և տվյալների վերլուծության վրա։ Մասնագետները պատասխանատու կլինեն տվյալների հավաքագրման, մշակման, վերլուծության և հաշվետվությունների պատրաստման համար և կհամագործակցեն Ծրագրի թիմի հետ՝ նպաստելով ծրագրի շարունակական բարելավմանը։
Ծառայության հիմնական գործառույթները յուրաքանչյուր մասնագետի համար
- Ենթադրամաշնորհների (տարածակազմակերպման նախագծերի) իրականացման ամբողջ գործընթացի մոնիտորինգի գնահատում։
- Մոնիտորինգի և գնահատման ձևաթղթերի մշակում, ծրագրային տվյալների հավաքագրում և համակարգում։
- Այցեր այն շահառու համայնքներ, որոնք իրականացնում են ենթադրամաշնորհներ (տարածակազմակերպման նախագծեր) — երկու համայնք յուրաքանչյուր մասնագետի համար — և այցերի արդյունքների արձանագրում։
- Մոնիտորինգի և գնահատման արդյունքների վերլուծում և հաշվետվությունների պատրաստում։
- Հաշվետվությունների նախնական տարբերակի ներկայացում Ծրագրի համակարգողին։
- Ծրագրի համակարգողից առաջարկություններ ստանալուց հետո հաշվետվության ամփոփում և վերջնական տարբերակի ներկայացում Ծրագրի ղեկավարին։
Պահանջվող որակավորումներ
- Բարձրագույն կրթություն։
- Առնվազն 2 տարվա մասնագիտական փորձ մոնիտորինգի և գնահատման ոլորտում։
- Տվյալների վերլուծության հմտություններ։
- Հաղորդակցման և թիմային աշխատանքի կարողություններ։
- Հայերենի բանավոր և գրավոր գերազանց իմացություն։
Առավելություններ
- Անգլերենի գերազանց իմացությունը։
- Միջազգային և տեղական ՔՀԿ-ներում աշխատանքային փորձը։
- MS Office (Word, Excel) ծրագրերի և տվյալների վիզուալիզացիայի գործիքների (PowerPoint, Tableau և
- այլն) իմացությունը։
Ծառայության տեսակը՝ ազատ և ճկուն գրաֆիկ։
Ծառայության մատուցման վայր՝ Ծրագրով ընդգրկված 6 շահառու համայնքներում՝
- Շիրակի մարզ՝ Ամասիա և Աշոցք համայնքներ (մեկ փորձագետ)
- Գեղարքունիքի մարզ՝ Վարդենիս և Ճամբարակ համայնքներ (մեկ փորձագետ)
- Սյունիքի մարզ՝ Գորիս և Տաթև համայնքներ (մեկ փորձագետ)
Ծառայության ժամկետը՝ 2026 թվականի ապրիլի 2-ից մինչև 2026 թվականի հունիսի 20-ը։
Ինչպես դիմել
Խնդրում ենք Ձեր ինքնակենսագրությունը (հայերեն կամ անգլերեն) և գնային առաջարկը ուղարկել էլ. փոստով՝ armsakhfd@gmail.com, թեմայի դաշտում նշելով՝
Մոնիտորինգի մասնագետանուն ազգանուն ՄԱՐԶԻ անվանումը։
Գնային առաջարկի պահանջներ
Գնային առաջարկը կարող եք ներկայացնել գրավոր ցանկացած ձևաչափով՝ նշելով՝
- Ծառայության համառոտ նկարագրությունը
- Գնային առաջարկը ՀՀ դրամով (ըստ ծառայությունների՝ միավոր գներով, հարկերը ներառյալ)
Դիմելու պայման
Դիմում-հայտ և գնային առաջարկներ կարող են ներկայացնել միայն ՀՀ Շիրակի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում բնակվող և համապատասխան փորձ ունեցող անձինք՝ իրենց հայտում պարտադիր նշելով կոնկրետ մարզի և համայնքների
անվանումը։
Հայտարարության ժամկետ
Հայտարարությունը բաց է 2026 թվականի մարտի 5-ից մինչև 2026 թվականի մարտի 27-ը ներառյալ։ Սույն հայտարարության ժամկետը երկարաձգվում է մինչև 2026 թվականի մարտի 27-ը ներառյալ։
Հավելյալ տեղեկություններ
Եթե անհրաժեշտ է, կարող ենք տրամադրել լրացուցիչ մանրամասներ ծրագրի և չափորոշիչների վերաբերյալ դիմում-հայտերի ստացման ընթացքում։