Ենթադրամաշորհների մոնիտորինգի և գնահատման մասնագետների ծառայությունների մատուցման հրավեր

Ծառայության նկարագրություն
Մենք փնտրում ենք փորձառու և պատասխանատու մոնիտորինգի և գնահատման 3 մասնագետ, որոնք ծրագրի շրջանակում կիրականացնեն Կազմակերպության ենթադրամաշնորհների (տարածակազմակերպման նախագծերի) իրականացման ամբողջ գործընթացի մոնիտորինգն ու գնահատումը։ Մասնագետները պետք է ապահովեն ենթադրամաշնորհների արդյունավետության
գնահատումը՝ հիմնվելով հստակ չափորոշիչների և տվյալների վերլուծության վրա։ Մասնագետները պատասխանատու կլինեն տվյալների հավաքագրման, մշակման, վերլուծության և հաշվետվությունների պատրաստման համար և կհամագործակցեն Ծրագրի թիմի հետ՝ նպաստելով ծրագրի շարունակական բարելավմանը։

Ծառայության հիմնական գործառույթները յուրաքանչյուր մասնագետի համար

  • Ենթադրամաշնորհների (տարածակազմակերպման նախագծերի) իրականացման ամբողջ գործընթացի մոնիտորինգի գնահատում։
  • Մոնիտորինգի և գնահատման ձևաթղթերի մշակում, ծրագրային տվյալների հավաքագրում և համակարգում։
  • Այցեր այն շահառու համայնքներ, որոնք իրականացնում են ենթադրամաշնորհներ (տարածակազմակերպման նախագծեր) — երկու համայնք յուրաքանչյուր մասնագետի համար — և այցերի արդյունքների արձանագրում։
  • Մոնիտորինգի և գնահատման արդյունքների վերլուծում և հաշվետվությունների պատրաստում։
  • Հաշվետվությունների նախնական տարբերակի ներկայացում Ծրագրի համակարգողին։
  • Ծրագրի համակարգողից առաջարկություններ ստանալուց հետո հաշվետվության ամփոփում և վերջնական տարբերակի ներկայացում Ծրագրի ղեկավարին։

Պահանջվող որակավորումներ

  • Բարձրագույն կրթություն։
  • Առնվազն 2 տարվա մասնագիտական փորձ մոնիտորինգի և գնահատման ոլորտում։
  • Տվյալների վերլուծության հմտություններ։
  • Հաղորդակցման և թիմային աշխատանքի կարողություններ։
  • Հայերենի բանավոր և գրավոր գերազանց իմացություն։

Առավելություններ

  • Անգլերենի գերազանց իմացությունը։
  • Միջազգային և տեղական ՔՀԿ-ներում աշխատանքային փորձը։
  • MS Office (Word, Excel) ծրագրերի և տվյալների վիզուալիզացիայի գործիքների (PowerPoint, Tableau և
  • այլն) իմացությունը։

Ծառայության տեսակը՝ ազատ և ճկուն գրաֆիկ։

Ծառայության մատուցման վայր՝ Ծրագրով ընդգրկված 6 շահառու համայնքներում՝

  1. Շիրակի մարզ՝ Ամասիա և Աշոցք համայնքներ (մեկ փորձագետ)
  2. Գեղարքունիքի մարզ՝ Վարդենիս և Ճամբարակ համայնքներ (մեկ փորձագետ)
  3. Սյունիքի մարզ՝ Գորիս և Տաթև համայնքներ (մեկ փորձագետ)

Ծառայության ժամկետը՝ 2026 թվականի ապրիլի 2-ից մինչև 2026 թվականի հունիսի 20-ը։

Ինչպես դիմել
Խնդրում ենք Ձեր ինքնակենսագրությունը (հայերեն կամ անգլերեն) և գնային առաջարկը ուղարկել էլ. փոստով՝ armsakhfd@gmail.com, թեմայի դաշտում նշելով՝

Մոնիտորինգի մասնագետանուն ազգանուն ՄԱՐԶԻ անվանումը։

Գնային առաջարկի պահանջներ
Գնային առաջարկը կարող եք ներկայացնել գրավոր ցանկացած ձևաչափով՝ նշելով՝

  • Ծառայության համառոտ նկարագրությունը
  • Գնային առաջարկը ՀՀ դրամով (ըստ ծառայությունների՝ միավոր գներով, հարկերը ներառյալ)


Դիմելու պայման
Դիմում-հայտ և գնային առաջարկներ կարող են ներկայացնել միայն ՀՀ Շիրակի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում բնակվող և համապատասխան փորձ ունեցող անձինք՝ իրենց հայտում պարտադիր նշելով կոնկրետ մարզի և համայնքների
անվանումը։

Հայտարարության ժամկետ
Հայտարարությունը բաց է 2026 թվականի մարտի 5-ից մինչև 2026 թվականի մարտի 27-ը ներառյալ։ Սույն հայտարարության ժամկետը երկարաձգվում է մինչև 2026 թվականի մարտի 27-ը ներառյալ։


Հավելյալ տեղեկություններ
Եթե անհրաժեշտ է, կարող ենք տրամադրել լրացուցիչ մանրամասներ ծրագրի և չափորոշիչների վերաբերյալ դիմում-հայտերի ստացման ընթացքում։