Սախարովի կենտրոնը կազմակերպեց երիտասարդ սերնդի հզորացման տարածակազմական ճամբար Ծաղկաձորում

«Ա. Դ. Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն» ՀԿ-ն, ՄԱԿ-ի Ժողովրդավարության հիմնադրամի (UNDEF) կողմից ֆինանսավորվող «Երիտասարդների ներգրավումը տեղական ինքնակառավարման գործում Հայաստանում» ծրագրի շրջանակներում, 2026 թվականի հունվարի 17-ից 21-ը Ծաղկաձորում կազմակերպել էր հնգօրյա կրթական և գործնական ճամբար՝ «տարածակազմական (placemaking) նախագծերը ծրագրի 6 շահառու համայնքներում» թեմայով:

Ճամբարը համախմբել էր Շիրակի մարզի Ամասիա և Աշոցք, Գեղարքունիքի մարզի Գավառ և Վարդենիս, ինչպես նաև Սյունիքի մարզի Տաթև և Գորիս համայնքների երիտասարդական ակտիվ խմբերի ներկայացուցիչներին: Ճամբարի նպատակն էր զարգացնել երիտասարդների կարողությունները պլեյսմեյքինգի, համայնքային զարգացման և տեղական ինքնակառավարման գործընթացներում ներգրավվածության ոլորտներում:

Ճամբարի ընթացքում մասնակիցները ծանոթացան պլեյսմեյքինգի հիմնարար սկզբունքներին, նախագծահեն նախագծման փուլերին, համայնքային կարիքների գնահատման մեթոդներին, ինչպես նաև մասնակցային կառավարման և շահերի պաշտպանության (advocacy) գործիքներին: Ուսուցողական դասընթացները համալրված էին գործնական ու թիմային աշխատանքներով և խմբային քննարկումներով:

Ճամբարի ավարտին մասնակիցները մշակեցին իրենց համայնքներին համապատասխան պլեյսմեյքինգի գաղափարներ, որոնց նպատակն է բարձրացնել համայնքների գրավչությունը և խթանել ակտիվ քաղաքացիական մասնակցությունը: