Օտարերկրացիների ժամանակավոր կացության մերժման բողոքարկումը ՀՀ-ում․ արդյունավետ պաշտպանության բացակայությունը

Սույն վերլուծությունը ներկայացնում է Հայաստանի Հանրապետությունում օտարերկրացիներին ժամանակավոր կացության կարգավիճակ տրամադրելու դիմումների մերժման և այդ մերժումները բողոքարկելու իրավական մեխանիզմների արդյունավետության խնդիրը։ Նշվում է, որ թեև «Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքը օտարերկրացուն տալիս է մերժման վարչական և դատական կարգով բողոքարկման իրավունք, գործնականում այդ հնարավորությունը հաճախ կրում է ձևական բնույթ։

Վերլուծությամբ ցույց է տրվում, որ Միգրացիայի ծառայության որոշումները պայմանավորված են Ազգային անվտանգության ծառայության կարծիքով, որի հիմքում ընկած փաստերը չեն բացահայտվում և չեն ենթարկվում լիարժեք դատական վերահսկողության։ Արդյունքում՝ մերժման բողոքարկումը գործնականում չի ապահովում օտարերկրացու իրավունքների արդյունավետ պաշտպանություն և բարձրացնում է իրավական թափանցիկության ու արդարության վերաբերյալ լուրջ խնդիրներ։

Տե՛ս ամբողջական դիտարկումները․