Օտարերկրացիների ժամանակավոր կացության մերժման բողոքարկումը ՀՀ-ում․ արդյունավետ պաշտպանության բացակայությունը

Սույն վերլուծությունը ներկայացնում է Հայաստանի Հանրապետությունում օտարերկրացիներին ժամանակավոր կացության կարգավիճակ տրամադրելու դիմումների մերժման և այդ մերժումները բողոքարկելու իրավական մեխանիզմների արդյունավետության խնդիրը։ Նշվում է, որ թեև «Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքը օտարերկրացուն տալիս է մերժման վարչական և դատական կարգով բողոքարկման իրավունք, գործնականում այդ հնարավորությունը հաճախ կրում է ձևական բնույթ։ Վերլուծությամբ ցույց է տրվում, որ Միգրացիայի ծառայության որոշումները […]