Քննարկում․«Ինչու մեթոդները չեն աշխատում»

🧠📉Ինչո՞ւ մեթոդները չեն աշխատում. Սեմինար-քննարկում ուսուցիչների համար

📖 Ապրիլի 11-ին «Ա․Դ․ Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն» հասարակական կազմակերպոթւյան Շիրակի մասնաճյուղի ТОТ ակումբի շրջանակներում տեղի ունեցավ քննարկում, որի առանցքում կրթական մեթոդաբանության արդյունավետության խնդիրներն էին։

Խոսնակ Անի Քոչարյանը ներկայացրեց այն հիմնական պատճառները, թե ինչու տարբեր ուսուցողական մեթոդների կիրառումը դասերին հաճախ չեն տալիս սպասված արդյունքը։

Քննարկման առանցքային թեզերը.

🔹 Մեխանիկական կիրառում. Մեթոդը գործիք է, այլ ոչ թե վերջնարդյունք։ Առանց կոնտեքստի և լսարանի կարիքների հարմարեցման՝ ցանկացած մոտեցում կորցնում է իր ուժը։

🔹 Ներառականության բացակայություն. Մեթոդները չեն կարող աշխատել ունիվերսալ կերպով, եթե հաշվի չեն առնվում ներառական միջավայրի առանձնահատկությունները և յուրաքանչյուր սովորողի անհատական կարիքները։

🔹 Միջավայրի դիմադրությունը. Որպեսզի մեթոդը «աշխատի», անհրաժեշտ է նախապես պատրաստել համապատասխան միջավայր, որտեղ նույնիսկ սխալվելը ընկալվում է որպես ուսումնական պրոցեսի մաս։

🤝Հանդիպումն անցավ ակտիվ մասնագիտական երկխոսության մթնոլորտում՝ նպաստելով փորձի փոխանակմանը և կրթական նոր, ավելի գիտակից մոտեցումների ձևավորմանը։

Կրթությունն այսօր ոչ թե մեթոդների հավաքածու է, այլ դրանց գրագետ և ճկուն կիրառման արվեստ։