Գավառի պետական բժշկական քոլեջի ուսանողները մասնակցեցին «Ա.Դ. Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն» հասարակական կազմակերպության Գեղարքունիքի մասնաճյուղի կողմից կազմակերպված «Տեղական ինքնակառավարում և համայնքային մասնակցություն» թեմայով դասընթացին։ Այն վարեց փորձագետ-դասընթացավար, Գավառի համայնքապետարանի աշխատակազմի գլխավոր մասնագետ Հակոբ Սարգսյանը։








