Առաջարկություն «ՀՀ ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների կողմից շրջանառության մեջ դրված «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծով առաջարկվում է Ազգային ժողովի ընտրություններին և հանրաքվեներին մասնակցելու իրավունք տալ միայն այն քաղաքացիներին, որոնք տվյալ տարվա ընթացքում առնվազն վեց ամիս բնակվել են Հայաստանում։

Այս նախագիծը  սահմանադրաիրավական նախաձեռնություն է, քանի որ վերաբերում է ընտրական իրավունքի սահմանափակմանը։

ՀՀ Սահմանադրության 48-րդ հոդվածի համաձայն՝ Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ ընտրելու իրավունք ունեն քվեարկության օրը 18 տարին լրացած Հայաստանի Հանրապետության քաղաքացիները։

Ամբողջական առաջարկությանը կարող եք ծանոթանալ այստեղ․