Առաջարկություն «ՀՀ ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների կողմից շրջանառության մեջ դրված «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծով առաջարկվում է Ազգային ժողովի ընտրություններին և հանրաքվեներին մասնակցելու իրավունք տալ միայն այն քաղաքացիներին, որոնք տվյալ տարվա ընթացքում առնվազն վեց ամիս բնակվել են Հայաստանում։ Այս նախագիծը սահմանադրաիրավական նախաձեռնություն է, քանի որ վերաբերում է ընտրական իրավունքի սահմանափակմանը։ ՀՀ […]