Նամակ Երևանի քաղաքապետին՝ տրանսպորտային համակարգի խնդրահարույց փաթեթների վերաբերյալ

«Ա․ Դ․ Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն» հասարակական կազմակերպությունը պաշտոնական գրությամբ դիմել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին՝ հանրային տրանսպորտի միասնական տոմսային համակարգի «180 րոպե» և «10 ուղևորություն» փաթեթների պայմանների վերաբերյալ բարձրացված խնդիրների շուրջ։ Կենտրոնը ներկայացրել է իր դիտարկումները և առաջարկությունները՝ նպատակ ունենալով վերանայել ուղեվարձի համակարգի արդարության սկզբունքները և բացառել քաղաքացիների դրամական միջոցների կորուստը։

Քաղաքապետարանը պատասխանել է Կենտրոնի դիմումին՝ նշելով, որ Կազմակերպության գրությամբ ներկայացված առաջարկությունները ուսումնասիրվել են և հաշվի կառնվեն Երևան քաղաքի հանրային տրանսպորտի բարելավմանն ուղղված ծրագրերի և հետագա աշխատանքների շրջանակում։

Կազմակերպության ամբողջական գրությանը կարող եք ծանոթանալ այստեղ, իսկ ստորև՝ Երևանի քաղաքապետարանի պատասխանն է․