Նամակ Երևանի քաղաքապետին՝ տրանսպորտային համակարգի խնդրահարույց փաթեթների վերաբերյալ

«Ա․ Դ․ Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն» հասարակական կազմակերպությունը պաշտոնական գրությամբ դիմել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին՝ հանրային տրանսպորտի միասնական տոմսային համակարգի «180 րոպե» և «10 ուղևորություն» փաթեթների պայմանների վերաբերյալ բարձրացված խնդիրների շուրջ։ Կենտրոնը ներկայացրել է իր դիտարկումները և առաջարկությունները՝ նպատակ ունենալով վերանայել ուղեվարձի համակարգի արդարության սկզբունքները և բացառել քաղաքացիների դրամական միջոցների կորուստը։ […]