Երևանի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի նստավայրում տեղի ունեցած միջադեպը դատապարտող հայտարարություն

«Ա. Դ. Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն» հասարակական կազմակերպությունը խիստագույնս դատապարտում է սույն թվականի ապրիլի 30-ին Երևան քաղաքի Նոր-Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանի և նրա աշխատակազմի այլ պաշտոնատար անձանց կողմից հանրային քննարկման ներկայացած քաղաքացու՝ Արթուր Չախոյանի նկատմամբ իրականացված բռնությունը: ՀՀ Սահմանադրությամբ հռչակված է, որ Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական և իրավական պետություն […]