«Արհեստական բանականությունը տարբեր ոլորտներում» թեմայով հանդիպում

«Ա․Դ Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն» ՀԿ-ի Շիրակի մասնաճյուղի «Ուսուցանողների ուսուցում» ակումբային հանդիպումների շրջանակում տեղի ունեցավ «Արհեստական բանականությունը տարբեր ոլորտներում» թեմայով հանդիպում։ Հանդիպման ընթացքում քննարկվեց արհեստական բանականության դերը ժամանակակից աշխարհում, դրա ազդեցությունը մեր կյանքի, աշխատանքի և ուսուցման գործընթացների վրա, ինչպես նաև դրա հնարավորություններն արդյունավետ և նպատակային օգտագործելու եղանակները։