«Ա. Դ. Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն» հասարակական կազմակերպության Գեղարքունիքի մասնաճյուղը հայտարարում է ընդունելություն «Ուսուցում ուսուցանողների համար» (Training of Trainers) դասընթացի հոսքի համար։
Դասընթացի մասին
Դասընթացը ներառում է ուսուցման ժամանակակից մեթոդներ, ֆասիլիտացիա, թվային գործիքներ և արհեստական բանականության արդյունավետ ու պատասխանատու կիրառություն ուսուցման գործընթացում։
Դասընթացը նախատեսված է ուսուցման և վերապատրաստման գործընթացներում ներգրավված կամ այդ ոլորտով հետաքրքրված անձանց համար։
Դասընթացի 12 հիմնական թեմաները
Ծանոթություն և դասընթացի ներկայացում
Ուսուցանողի դերը և ոչ ֆորմալ կրթության հիմունքներ
Թիրախ խմբերի ուսուցման առանձնահատկություններ և միջմշակութային ուսուցում
Ուսուցողական միջոցառումների տեսակներ և ձևաչափեր
Ուսուցանման գործընթացի փուլեր և ուսումնառության արդյունքներ
Ուսուցման մեթոդների բազմազանություն և գործիքարան
Ուսուցողական ռեսուրսների ընտրություն, հարմարեցում և հեղինակային իրավունք
Հաղորդակցություն, հանրային խոսք և ֆասիլիտացիա
Ժամանակակից տեխնոլոգիաներ և արհեստական բանականություն
Հետազոտություն, տվյալներ և թվային գործիքներ
ԱԲ-ի էթիկական և պատասխանատու կիրառումը ուսուցման մեջ
Գործնական մաս՝ դասընթացների պատրաստում և միկրոուսուցում
ՈՒՍՈՒՑՈՒՄՆ ԱՆՎՃԱՐ Է
Տևողությունը՝ սեպտեմբեր–դեկտեմբեր ամիսներին
12 հանդիպում
ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Դասընթացին կարող են դիմել՝
ակտիվ և հետաքրքրված, ինքնազարգացման ձգտում ունեցող անհատներ
ՔՀԿ ներկայացուցիչներ
ուսուցիչներ և դասախոսներ
ուսանողներ
բարձր դասարանների աշակերտներ
կամավորներ
Ուսուցումը հաջողությամբ ավարտած մասնակիցներին կշնորհվեն վկայագրեր։
ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ԼՐԱՑՆԵԼ ՀԱՅՏԸ ՄԻՆՉԵՎ Ս․Թ․ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-Ը։
https://docs.google.com/…/1RkDv…/edit
Միացե՛ք և զարգացրե՛ք ժամանակակից ուսուցանողի Ձեր հմտությունները։
