Հայտարարություն

«Ա. Դ. Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն» հասարակական կազմակերպության Գեղարքունիքի մասնաճյուղը հայտարարում է ընդունելություն «Ուսուցում ուսուցանողների համար» (Training of Trainers) դասընթացի հոսքի համար։

📌 Դասընթացի մասին

Դասընթացը ներառում է ուսուցման ժամանակակից մեթոդներ, ֆասիլիտացիա, թվային գործիքներ և արհեստական բանականության արդյունավետ ու պատասխանատու կիրառություն ուսուցման գործընթացում։

Դասընթացը նախատեսված է ուսուցման և վերապատրաստման գործընթացներում ներգրավված կամ այդ ոլորտով հետաքրքրված անձանց համար։

📚 Դասընթացի 12 հիմնական թեմաները

🔹 Ծանոթություն և դասընթացի ներկայացում

🔹 Ուսուցանողի դերը և ոչ ֆորմալ կրթության հիմունքներ

🔹 Թիրախ խմբերի ուսուցման առանձնահատկություններ և միջմշակութային ուսուցում

🔹 Ուսուցողական միջոցառումների տեսակներ և ձևաչափեր

🔹 Ուսուցանման գործընթացի փուլեր և ուսումնառության արդյունքներ

🔹 Ուսուցման մեթոդների բազմազանություն և գործիքարան

🔹 Ուսուցողական ռեսուրսների ընտրություն, հարմարեցում և հեղինակային իրավունք

🔹 Հաղորդակցություն, հանրային խոսք և ֆասիլիտացիա

🔹 Ժամանակակից տեխնոլոգիաներ և արհեստական բանականություն

🔹 Հետազոտություն, տվյալներ և թվային գործիքներ

🔹 ԱԲ-ի էթիկական և պատասխանատու կիրառումը ուսուցման մեջ

🔹 Գործնական մաս՝ դասընթացների պատրաստում և միկրոուսուցում

💡 ՈՒՍՈՒՑՈՒՄՆ ԱՆՎՃԱՐ Է

📅 Տևողությունը՝ սեպտեմբեր–դեկտեմբեր ամիսներին

🔹 12 հանդիպում

👥 ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Դասընթացին կարող են դիմել՝

🔹 ակտիվ և հետաքրքրված, ինքնազարգացման ձգտում ունեցող անհատներ

🔹 ՔՀԿ ներկայացուցիչներ

🔹 ուսուցիչներ և դասախոսներ

🔹 ուսանողներ

🔹 բարձր դասարանների աշակերտներ

🔹 կամավորներ

🏆 Ուսուցումը հաջողությամբ ավարտած մասնակիցներին կշնորհվեն վկայագրեր։

⏰ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ԼՐԱՑՆԵԼ ՀԱՅՏԸ ՄԻՆՉԵՎ Ս․Թ․ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-Ը։

https://docs.google.com/…/1RkDv…/edit

📌 Միացե՛ք և զարգացրե՛ք ժամանակակից ուսուցանողի Ձեր հմտությունները։