«Էկոլոգիական հասարակական միություն» և «Ա․Դ․ Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն» կազմակերպությունները խստորեն դատապարտում են պետական մարմնների և Երևանի կենդանաբանական այգու պատասխանատուների գործողությունները, որոնք իրականացվել են վայրի կենդանիների տեղափոխման ընթացքում։
Ըստ հայտարարության՝ հապճեպ ու առանց պատշաճ անասնաբուժական զննության իրականացված միջամտությունը հանգեցրել է հազվագյուտ առյուծի անկմանը, ինչը կասկածի տակ է դնում գործընթացի իրավաչափությունն ու հարվածում Հայաստանի միջազգային հեղինակությանը COP 17 համաժողովից առաջ։
Բնապահպանական և իրավապաշտպան ՀԿ-ները պահանջում են անկախ ու թափանցիկ քննություն։
Դատապարտող հայտարարության ամբողջական տեքստին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով․
