«Ա․Դ․ Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն» հասարակական կազմակերպությունը «Մարդու իրավունքների պաշտպանություն և քաղաքացիական հասարակության հզորացում» դրամաշնորհային ծրագրի շրջանակում փնտրում է դասընթացավարներ Գյումրի, Գորիս և Գավառ համայնքներում «Ուսուցանողների համար ուսուցում» (ՈՒՀՈՒ/ТоТ) 12 մոդուլից բաղկացած դասընթաց իրականացնելու համար։
Ծառայությունների մատուցման ժամանակահատվածը նախատեսվում է 2026թ․ սեպտեմբեր- դեկտեմբեր ամիսներին։
Պայմանագրի տեսակը՝ Ծառայությունների վճարովի մատուցման պայմանագիր։
Պահանջներ՝
- Բարձրագույն կրթություն,
- Համապատասխան փորձ պահանջվող ծառայությունների ոլորտում,
- Վերլուծական կարողություններ, ներկայացման և հաղորդակցման հմտություններ,
- Հայերենի բանավոր և գրավոր գերազանց իմացություն,
- Անգլերեն լեզվի բավարար իմացություն,
- Պատասխանատվության բարձր մակարդակ,
- Թիմում աշխատելու ունակություն,
- ՔՀԿ-ների և/կամ միջազգային կազմակերպությունների հետ աշխատանքի փորձ,
- MS Office (Word, Excel, PowerPoint) ծրագրի իմացություն։ Այլ ծրագրերի տիրապետումը կդիտարկվի որպես առավելություն։
Նախապատվությունը կտրվի Գյումրի, Գորիս և Գավառ համայնքներում բնակվող թեկնածուներին։
Հետաքրքրված թեկնածուները կարող են իրենց ինքնակենսագրականները (հայերեն կամ անգլերեն) և ՈՒՀՈՒ/ТоТ 12 մոդուլից բաղկացած դասընթացի թեմատիկ պլանն ուղարկել կազմակերպության էլեկտրոնային հասցեին՝ armsakhfd@gmail.com, ոչ ուշ, քան 2026 թվականի օգոստոսի 30-ը՝ թեմայի տողում նշելով «Դասընթացավար ՈՒՀՈՒ/ToT համար, ——————— համայնք»:
Ընտրված թեկնածուներին կառաջարկվի ներկայացնել գնային առաջարկ։
#աշխատանք #գործկա #թափուրհաստիք
