«Ա. Դ. Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն» ՀԿ-ը (ՀՎՀՀ 02513655) (այսուհետ՝ Կազմակերպություն) ՄԱԿ-ի Ժողովրդավարության Հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ իրականացնում է «Երիտասարդների ներգրավումը տեղական ինքնակառավարման գործում Հայաստանում» UDF-23-988-ARM դրամաշնորհային ծրագիրը (այսուհետ՝ Ծրագիր)։
Սույն Ծրագրի շրջանակում ՀՀ Շիրակի մարզի Ամասիա և Աշոցք համայնքներում պետք է տեղադրվեն մեկական Բացօթյա գրադարան-տնակ, Ցուցանակ, Զրուցարան-բեսեդկա, Նստարան, Սյուն՝ ուղղորդող սլաքներով, Աղբաման՝ կափարիչով։
Այս կոնստրուկցիաներն ու իրերը պատրաստելու և տեղադրելու նպատակով Կազմակերպութանն անհրաժեշտ է համապատասխան ոլորտի մասնագիտացված ընկերություններից կամ անհատներից ստանալ գնային առաջարկներ։
Գնային առաջարկներ կարող են ներկայացնել նաև այդ կոնստրուկցիաների պատրաստման համար միայն օգտագործվող շինանյութերի և/կամ պարագաների վաճառքով կամ մատակարարմամբ զբաղվող ընկերություններն ու կազմակերպությունները։
Խնդրում ենք տեսնել կցված գնանշման հարցումը և աղյուսակը, լրացնել այն և ստորագրել, կնքել, այնուհետև՝ սքանավորված մինչև 2026թ․ ապրիլի 27-ը ուղարկել Կազմակերպության էլ․փոստի հասցեին՝ armsakhfd@gmail.com ։
Տե՛ս գնանշման հարցումն այստեղ․


