Հայտարարություն

📢 «Ա․ Դ․ Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն» հասարակական կազմակերպության Շիրակի մասնաճյուղը հայտարարում է ընդունելություն ՔՀԿ-ների (քաղաքացիական հասարակության կազմակերպություններ) կարողությունների զարգացման և «Ուսուցանողների ուսուցում» (ToT) դասընթացների հոսքերի համար։

🎙️ Քաղաքացիական հասարակության կառույցների հզորացում

Այս հոսքը նախատեսված է նախաձեռնող խմբերի, ՀԿ ներկայացուցիչների, նոր անդամների, կամավորների և ակտիվիստների համար՝ միտված կազմակերպչական կարողությունների զարգացմանը և գործունեության արդյունավետության բարձրացմանը։

Դասընթացի հիմնական թեմաները.

🔹 Ժողովրդավարություն, մարդու իրավունքներ և քաղաքացիական հասարակություն,

🔹 Մոնիտորինգ և շահերի պաշտպանություն,

🔹 ՀՀ օրենսդրություն և ՔՀԿ ոլորտը կարգավորող իրավական դաշտ,

🔹 Մրցունակ ծրագիր-առաջարկի (դիմում-հայտի) կազմում,

🔹 Ծրագրի գործառնական և ֆինանսական կառավարում,

🔹 ՔՀԿ ռազմավարական ծրագրի մշակում,

🔹 Առաջնորդություն և թիմային աշխատանք,

🔹 ՔՀԿ-ներ և տեղեկատվական հաղորդակցության տեխնոլոգիաներ (ՏՀՏ),

🔹 Հանրային հարաբերություններ (PR), մեդիագրագիտություն և թվային անվտանգություն,

🔹 Անձնական և մասնագիտական փափուկ հմտություններ (Soft Skills)։

💼 Ուսուցանողների ուսուցում (ToT)

Այս հոսքը նախատեսված է անհատների, ուսուցիչների և դասընթացավարների համար, ովքեր ցանկանում են տիրապետել դասավանդման ժամանակակից մեթոդաբանությանը, զարգացնել խմբեր վարելու և վերապատրաստումներ կազմակերպելու հմտությունները։

Դասընթացի հիմնական թեմաները.

🔸 Ինտերակտիվ ուսուցում, ֆասիլիտացիա, մոդերացիա, թրեյնինգ, մենթորություն և քոուչինգ,

🔸 Ինտերակտիվ թրեյնինգի գործիքարան և գործնական մեթոդներ,

🔸 Թրեյների մասնագիտական նկարագիրը և դերը,

🔸 Կրեատիվ մտածողություն և նորարարական մոտեցումներ,

🔸 Արդյունավետ հաղորդակցման հմտություններ և լսարանի կառավարում,

🔸 Կոնֆլիկտների կառավարում և լարված իրավիճակների հաղթահարում,

🔸 Թրեյնինգային ծրագրերի մշակում և պլանավորում։

📍 Դիմելու համար անհրաժեշտ է լրացնել օնլայն հայտը։

ՔՀԿ-ների հզորացում

https://forms.gle/1SjSxsvR7EFiuavQ8

Ուսուցանողների ուսուցում

https://forms.gle/SYAeCffyqErdhmbj7