«Ա․ Դ․ Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն» հասարակական կազմակերպության Շիրակի մասնաճյուղը հայտարարում է ընդունելություն ՔՀԿ-ների (քաղաքացիական հասարակության կազմակերպություններ) կարողությունների զարգացման և «Ուսուցանողների ուսուցում» (ToT) դասընթացների հոսքերի համար։
Քաղաքացիական հասարակության կառույցների հզորացում
Այս հոսքը նախատեսված է նախաձեռնող խմբերի, ՀԿ ներկայացուցիչների, նոր անդամների, կամավորների և ակտիվիստների համար՝ միտված կազմակերպչական կարողությունների զարգացմանը և գործունեության արդյունավետության բարձրացմանը։
Դասընթացի հիմնական թեմաները.
Ժողովրդավարություն, մարդու իրավունքներ և քաղաքացիական հասարակություն,
Մոնիտորինգ և շահերի պաշտպանություն,
ՀՀ օրենսդրություն և ՔՀԿ ոլորտը կարգավորող իրավական դաշտ,
Մրցունակ ծրագիր-առաջարկի (դիմում-հայտի) կազմում,
Ծրագրի գործառնական և ֆինանսական կառավարում,
ՔՀԿ ռազմավարական ծրագրի մշակում,
Առաջնորդություն և թիմային աշխատանք,
ՔՀԿ-ներ և տեղեկատվական հաղորդակցության տեխնոլոգիաներ (ՏՀՏ),
Հանրային հարաբերություններ (PR), մեդիագրագիտություն և թվային անվտանգություն,
Անձնական և մասնագիտական փափուկ հմտություններ (Soft Skills)։
Ուսուցանողների ուսուցում (ToT)
Այս հոսքը նախատեսված է անհատների, ուսուցիչների և դասընթացավարների համար, ովքեր ցանկանում են տիրապետել դասավանդման ժամանակակից մեթոդաբանությանը, զարգացնել խմբեր վարելու և վերապատրաստումներ կազմակերպելու հմտությունները։
Դասընթացի հիմնական թեմաները.
Ինտերակտիվ ուսուցում, ֆասիլիտացիա, մոդերացիա, թրեյնինգ, մենթորություն և քոուչինգ,
Ինտերակտիվ թրեյնինգի գործիքարան և գործնական մեթոդներ,
Թրեյների մասնագիտական նկարագիրը և դերը,
Կրեատիվ մտածողություն և նորարարական մոտեցումներ,
Արդյունավետ հաղորդակցման հմտություններ և լսարանի կառավարում,
Կոնֆլիկտների կառավարում և լարված իրավիճակների հաղթահարում,
Թրեյնինգային ծրագրերի մշակում և պլանավորում։
Դիմելու համար անհրաժեշտ է լրացնել օնլայն հայտը։
ՔՀԿ-ների հզորացում
https://forms.gle/1SjSxsvR7EFiuavQ8
Ուսուցանողների ուսուցում
https://forms.gle/SYAeCffyqErdhmbj7
