«Ա․ Դ․ Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն» հասարակական կազմակերպության Շիրակի տարածաշրջանային մասնաճյուղը սիրով հրավիրում է մասնակցելու հետաքրքիր և բովանդակալից հանդիպման, որը տեղի կունենա՝
17 մայիսի 2026թ․, կիրակի
Ժամը՝ 15։00
Սախարովի կենտրոն, ք․Գյումրի, Մհեր Մկրտչյան 38ա, բն․1
Հանդիպման հյուրն է՝
Վիտյա Բենիկի Յարամիշյանը
Երևանի պետական համալսարան
Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի
Ընդհանուր հոգեբանության ամբիոն
Հանդիպման ընթացքում կքննարկվեն հոգեբանության արդիական և կարևոր ուղղություններ, մասնավորապես՝
Ռազմական հոգեբանություն
Հոգեբանության ժամանակակից տեսություններ
Կառավարման հոգեբանություն
Հոգեբանական հետազոտությունների մեթոդաբանություն
Մասնակիցները հնարավորություն կունենան ծանոթանալու ժամանակակից հոգեբանական մոտեցումներին, քննարկելու մարդու վարքագծի, առաջնորդության, սթրեսի հաղթահարման, որոշումների կայացման և հոգեբանական ազդեցությունների թեմաները։ Հանդիպումը կանցնի բաց քննարկման ձևաչափով, որտեղ ներկաները կկարողանան ուղղել հարցեր, կիսվել իրենց դիտարկումներով և ստանալ մասնագիտական խորհուրդներ։
Միջոցառումը հետաքրքիր կլինի ուսանողների, մանկավարժների, հոգեբանությամբ հետաքրքրվող անձանց, ինչպես նաև բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են ավելի լավ հասկանալ մարդու հոգեբանությունն ու ժամանակակից հասարակությունում դրա դերը։
Մուտքն ազատ է։