Ամասիա և Աշոցք համայնքների համար շատ հետաքրքիր թաուն_հոլ հանդիպում ունեցանք, որի ընթացքում քննարկվեցին համայնքների զբոսաշրջային ներուժը, զարգացման հնարավորությունները, առկա մարտահրավերներն ու համագործակցության ուղիները։
Խոսնակներն էին
Կարեն Բադիշյան – ՇՄ զարգացման ծրագրերի մշակման և իրականացման բաժնի պետ
Հարություն Հարությունյան – «Հյուսիսային ուղի» ՀԿ նախագահ
Արտուշ Եղիազարյան – գործարար
Սա հիանալի հնարավորություն էր համատեղ քննարկելու համայնքների զբոսաշրջային զարգացման հեռանկարները, ներկայացնելու գաղափարներ և ձևավորելու համագործակցության նոր ուղիներ։
Աշոցքից մասնակցում էին Ցողամարգի, Թորոսգյուղի և Կարմրավանի երիտասարդական ակտիվ խմբերի անդամներ։
