«Բացօթյա կինոտաղավար» Սյունիքի մարզի Տաթև համայնքի Խոտ գյուղում

Սյունիքի մարզի Տաթև համայնքի Խոտ գյուղում «Ա.Դ. Սախարովի անվան հայկական մարդու իրավունքների պաշտպանության կենտրոն» ՀԿ-ի կողմից հաջողությամբ իրականացվեց «Բացօթյա կինոթատրոնի տաղավար» տարածակազմակերպման ծրագիրը՝ ՄԱԿ-ի զարգացման հիմնադրամի (UNDEF) ֆինանսական աջակցությամբ և համայնքի երիտասարդության ու քաղաքապետարանի ներգրավմամբ ու մասնակցությամբ՝ «Երիտասարդության ներգրավումը տեղական ինքնակառավարման մեջ Հայաստանում» դրամաշնորհային ծրագրի շրջանակում:

Ծրագրի նպատակն է համայնքի բնակիչների, հատկապես՝ երիտասարդների և երեխաների համար ապահովել բազմաֆունկցիոնալ կրթամշակութային հանրային տարածք։

Ծրագրի իրականացման ընթացքում կառուցվել և ամբողջությամբ պատրաստվել է բացօթյա կինոտաղավարը՝ համաձայն նախագծային լուծումների։ Տաղավարը տեղադրվել է նախատեսված վայրում և պատրաստ է շահագործման։

Նախագծի շրջանակներում իրականացվել է նաև անհրաժեշտ գույքի և տեխնիկական միջոցների ձեռքբերում, մասնավորապես՝

  • պրոյեկտոր,
  • պրոյեկտորի էկրան,
  • պուֆիկներ՝ հանդիսատեսի հարմարավետ նստելու համար,
  • վարագույրներ,
  • ինչպես նաև ծրագրով նախատեսված այլ անհրաժեշտ պարագաներ։

Ձեռք բերված սարքավորումներն ու գույքը տեղադրվել են կինոտաղավարում և ապահովում են տարածքի լիարժեք օգտագործումը ինչպես կինոդիտումների, այնպես էլ կրթական, մշակութային և համայնքային միջոցառումների կազմակերպման նպատակով։

Տաղավարի տարածքի բարեկարգման աշխատանքների շրջանակում Տաթևի համայնքապետարանը ստանձնել է տաղավարի հատակի բետոնապատման աշխատանքների իրականացումը, ինչը կապահովի տարածքի անվտանգ, հարմարավետ և երկարաժամկետ օգտագործումը՝ անկախ եղանակային պայմաններից։ Այս աշխատանքը հանդիսանում է համայնքի ներդրումը ծրագրի կայունության և ենթակառուցվածքի պատշաճ շահագործման ապահովման գործում։

Ստեղծված ենթակառուցվածքը հնարավորություն է տալիս կազմակերպել բացօթյա կինոդիտումներ, դասընթացներ, սեմինարներ, համայնքային քննարկումներ, երիտասարդական հանդիպումներ և այլ հանրային միջոցառումներ։ Տաղավարը արդեն ձևավորվել է որպես համայնքի նոր կրթամշակութային հարթակ, որը նպաստելու է բնակիչների ակտիվ մասնակցությանը համայնքային կյանքին, ոչ ֆորմալ կրթության զարգացմանը և մշակութային կյանքի աշխուժացմանը։

Նախագծի իրականացումը հնարավոր դարձավ համայնքի, ծրագրի գործընկերների և շահառուների արդյունավետ համագործակցության շնորհիվ։ Ստեղծված կինոտաղավարը նախատեսվում է օգտագործել երկարաժամկետ՝ ապահովելով ծրագրի արդյունքների կայունությունն ու շարունակական ազդեցությունը համայնքի զարգացման վրա։

Ընդհանուր առմամբ, ծրագրի նպատակները հաջողությամբ իրականացվել են. ստեղծվել է ժամանակակից, բազմաֆունկցիոնալ և բոլոր բնակիչների համար հասանելի բացօթյա կինոտաղավար, ձեռք են բերվել ծրագրով նախատեսված տեխնիկական միջոցներն ու գույքը, իսկ համայնքապետարանի կողմից իրականացվելիք հատակի բետոնապատումը կապահովի ենթակառուցվածքի վերջնական բարեկարգումն ու դրա լիարժեք և անվտանգ շահագործումը երկարաժամկետ հեռանկարում։