Ուսումնական տարվան ընդառաջ․ ինչպե՞ս խթանել ընթերցանությունը

Հրավիրում ենք մասնակցելու «Ա․Դ․ Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն» ՀԿ-ի կազմակերպած միջոցառմանը։

📍 ՀՀ ԿԳՄՍ «Շիրակի մարզային գրադարան» ՊՈԱԿ

Տևողությունը: 1 ժամ 30 րոպե

📚Նոր ուսումնական տարվան ընդառաջ հրավիրում ենք ծնողներին, ուսուցիչներին, գրադարանավարներին և ընթերցանությամբ հետաքրքրվող անձանց՝ մասնակցելու հետաքրքիր և օգտակար հանդիպման։

Միասին կքննարկենք՝


📌 Ինչպե՞ս երեխաների և երիտասարդների մեջ սեր ձևավորել գրքի ու ընթերցանության նկատմամբ,
📌 Ինչպե՞ս ընթերցանությունը դարձնել հաճելի և սպասված զբաղմունք,
📌 Ի՞նչ դեր ունեն ընտանիքը, դպրոցը և գրադարանը ընթերցանության մշակույթի ձևավորման գործում,
📌 Ի՞նչ ժամանակակից ու ստեղծարար մեթոդներ կարելի է կիրառել՝ երեխաներին գրքի աշխարհ ներգրավելու համար։

📍 Վայր՝ Շիրակի մարզային գրադարան, ք․Գյումրի, Վ․Աճեմյան փող., 2/1 շենք
📅 Ամսաթիվ՝ 28․08․2026
🕒 Ժամ՝ 15։00-16։30

Եկե՛ք միասին մտածենք, քննարկենք և գտնենք այն ճանապարհները, որոնց միջոցով գիրքը կրկին կարող է դառնալ երեխայի լավագույն ընկերը։

Մուտքն ազատ է։ Գրանցվել այստեղ

See less

#Gyumri #Shirak #Armenia