«Ա․Դ․ Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն» հասարակական կազմակերպության Սյունիքի մասնաճյուղը սույն թվականի փետրվարի 25-ին իրականացրեց «Տաթև համայնքում տարածակազմակերպման նախագծերի քննարկում և ընտրություն» թեմայով թաուն-հոլ ձևաչափով հանդիպում։ Հանդիպմանը ներկա էին Խոտ վարչական շրջանի ղեկավարը, Տաթև համայնքի հանայնքապետի առաջին տեղակալը, հասարակական կազմակերպության ներկայացուցիչներ, երիտասարդական կենտրոնի ղեկավարը, երիտասարդական ակտիվ խմբի մասնակիցները, հասարակական կազմակերպության ներկայացուցիչներ։
Քննարկումը հնարավորություն տվեց համայնքային ու երիտասարդական կառույցներին համատեղ գնահատել նախագծերը և ընտրել առավել նպատակահարմար լուծումները։

