«Արհեստական բանականություն․ զարգացումներ, հնարավորություններ և կիրառություններ» թեմայով համաժողով՝ Գավառում

«Ա. Դ. Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն» ՀԿ-ի Գեղարքունիքի մասնաճյուղի նախաձեռնությամբ Գեղարքունիքի Վազգեն Պետրոսյանի անվան մարզային գրադարանում անցկացվեց «Արհեստական բանականություն․ զարգացումներ, հնարավորություններ ևկիրառություններ» թեմայովհամաժողով՝ Գերմանիայի Brot für die Welt կազմակերպության «Մարդու իրավունքների պաշտպանություն և քաղաքացիական հասարակության հզորացում» ծրագրի շրջանակում:

Համաժողովի բանախոսն էր տեխնիկական գիտությունների թեկնածու, արհեստական բանականության հետազոտող-փորձագետ Վարազդատ Ավետիսյանը։

Նա ներկայացրեց արհեստական բանականության ոլորտի արդիական զարգացումները, կիրառական հնարավորությունները, ինչպես նաև ժամանակակից ԱԲ գործիքներն ու հարթակները՝ անդրադառնալով դրանց արդյունավետ և պատասխանատու կիրառման առանձնահատկություններին։

Մասնակիցները ծանոթացան արհեստական բանականության հիմնարար սկզբունքներին, գեներատիվ ԱԲ-ի հնարավորություններին և քննարկեցին դրա ազդեցությունը կրթության, աշխատանքի և բիզնեսի ոլորտներում։

Համաժողովն անցավ ակտիվ քննարկումների ու հարցուպատասխանի մթնոլորտում:

https://www.facebook.com/reel/877999628692021