Հրավիրում ենք մասնակցելու «Ա․Դ․ Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն» ՀԿ-ի կազմակերպած միջոցառմանը։
📍 ՀՀ ԿԳՄՍ «Շիրակի մարզային գրադարան» ՊՈԱԿ
Տևողությունը: 1 ժամ 30 րոպե
Նոր ուսումնական տարվան ընդառաջ հրավիրում ենք ծնողներին, ուսուցիչներին, գրադարանավարներին և ընթերցանությամբ հետաքրքրվող անձանց՝ մասնակցելու հետաքրքիր և օգտակար հանդիպման։
Միասին կքննարկենք՝
Ինչպե՞ս երեխաների և երիտասարդների մեջ սեր ձևավորել գրքի ու ընթերցանության նկատմամբ,
Ինչպե՞ս ընթերցանությունը դարձնել հաճելի և սպասված զբաղմունք,
Ի՞նչ դեր ունեն ընտանիքը, դպրոցը և գրադարանը ընթերցանության մշակույթի ձևավորման գործում,
Ի՞նչ ժամանակակից ու ստեղծարար մեթոդներ կարելի է կիրառել՝ երեխաներին գրքի աշխարհ ներգրավելու համար։
Վայր՝ Շիրակի մարզային գրադարան, ք․Գյումրի, Վ․Աճեմյան փող., 2/1 շենք
Ամսաթիվ՝ 28․08․2026
Ժամ՝ 15։00-16։30
Եկե՛ք միասին մտածենք, քննարկենք և գտնենք այն ճանապարհները, որոնց միջոցով գիրքը կրկին կարող է դառնալ երեխայի լավագույն ընկերը։
Մուտքն ազատ է։ Գրանցվել այստեղ
#Gyumri #Shirak #Armenia
