Եկամտային հարկի տարեկան հայտարարագրի ներկայացման կարգի խնդիրները էլեկտրոնային համակարգում

Սույն վերլուծությունն անդրադառնում է եկամտային հարկի տարեկան հայտարարագիր ներկայացնելու կարգին և այդ գործընթացում առաջացած խնդիրներին՝ հատկապես էլեկտրոնային հայտարարագրման համակարգի կիրառման շրջանակում։ Ներկայացվում է, որ գործող օրենսդրությամբ հարկային հաշվարկները պետք է ներկայացվեն բացառապես էլեկտրոնային եղանակով, այդ թվում՝ հարկ վճարողի կամ լիազորված անձի կողմից։

Միևնույն ժամանակ վերլուծությամբ վեր հանվում է, որ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից կիրառվող էլեկտրոնային համակարգը փաստացի սահմանափակում է լիազորված անձի կողմից համակարգ մուտք գործելու և հայտարարագիր ներկայացնելու հնարավորությունը, ինչը հակասում է ՀՀ հարկային օրենսգրքի պահանջներին։ Ամփոփմամբ առաջարկվում է ապահովել լիազորված անձի լիարժեք մասնակցությունը հայտարարագրման գործընթացում կամ ստեղծել այլ իրավաչափ մեխանիզմներ՝ հարկ վճարողների իրավունքների արդյունավետ իրացման համար։

Եկամտային հարկի տարեկան հայտարարագիր պետք է ներկայացնել self-portal.taxservice.am կայքի «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային հաշվետվությունների ներկայացման համակարգ»-ի հայտարարագրման բաժնից։