Իրավական մեկնաբանություն՝ արտապլանային հոսանքազրկումների, տուգանքների և գույքային վնասի հատուցման կարգի վերաբերյալ։
Սույն վերլուծությունը անդրադառնում է «Հայ Էլեկտրական Ցանցեր» ՓԲԸ-ի կողմից սպառողներին պատճառված անհարմարությունների և գույքային վնասների հատուցման իրավական հիմքերին։ Քննարկվում են արտապլանային հոսանքազրկումների դեպքում մատակարարի պարտականությունները, սպառողների իրազեկման պարտադիր պահանջները, ինչպես նաև սահմանված ժամկետների խախտման պարագայում կիրառվող տույժերը։
Ներկայացվում են գործնական օրինակներ, որտեղ երկարատև հոսանքազրկման և էլեկտրականության տատանումների հետևանքով սպառողին պատճառվել է գույքային վնաս, որը ՀԷՑ-ը պարտավոր է եղել ամբողջությամբ հատուցել՝ ՀՀ օրենսդրությամբ և պայմանագրային դրույթներով սահմանված կարգով։ Եզրակացվում է, որ սպառողների իրավունքների պաշտպանությունը լիարժեք ապահովված է գործող իրավական մեխանիզմներով, իսկ մատակարարը պատասխանատվություն է կրում իր պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար։
Ամբողջական վերլուծությունը՝ այստեղ․