Երիտասարդները՝ համայնքային որոշումների կիզակետում. ինչու է նրանց մասնակցությունը կարևոր

Ժողովրդավարական և կայուն համայնք կառուցել հնարավոր չէ առանց երիտասարդների ակտիվ մասնակցության։ Տեղական մակարդակում որոշումների կայացման գործընթացներում երիտասարդների ներգրավվածությունը ոչ միայն նրանց իրավունքների իրացման միջոց է, այլև համայնքների զարգացման, նորարար մտածողության և մասնակցային կառավարման կարևոր նախապայման։

Այստեղ դիտարկվում է, թե ինչու և ինչ կերպով պետք է երիտասարդները ներգրավվեն համայնքային կյանքում՝ սկսած կրթության, զբաղվածության և առողջ ապրելակերպի հարցերից մինչև համայնքային ծրագրերի մշակում և որոշումների կայացում։ Նշվում է, որ չնայած օրենսդրական հնարավորություններին և միջազգային մոտեցումներին, գործնականում երիտասարդների մասնակցությունը հաճախ սահմանափակվում է՝ տեղեկատվության պակասի, մասնակցային հարթակների բացակայության և երկխոսության թերի մշակույթի պատճառով։

Շեշտվում է տեղական ինքնակառավարման մարմինների դերը՝ երիտասարդների համար բարենպաստ պայմաններ ստեղծելու, նրանց նախաձեռնությունները խրախուսելու և մասնակցայնությունը խթանելու հարցում։ Երիտասարդները դիտարկվում են ոչ թե միայն որպես համայնքային կյանքի դիտորդներ, այլ որպես գաղափարների, փոփոխությունների և ապագայի ձևավորման ակտիվ դերակատարներ։

Ամփոփում․ երիտասարդների ներգրավումը տեղական մակարդակում որոշումների կայացման գործընթացներում ժողովրդավարության ամրապնդման և համայնքների կայուն զարգացման առանցքային գործոն է, որը պահանջում է հետևողական քաղաքականություն, բաց կառավարման մշակույթ և իրական մասնակցային մեխանիզմներ։