Վերլուծություն՝ կրթական համակարգի և աշխատաշուկայի միջև կապի բացերի ու գործազրկության մարտահրավերների վերաբերյալ
Սույն վերլուծությունը անդրադառնում է կրթություն–աշխատաշուկա կապի խնդիրներին Հայաստանում և հատկապես երիտասարդների առջև կանգնած զբաղվածության մարտահրավերներին։ Փաստաթուղթը ցույց է տալիս, որ երիտասարդները հաճախ դժվարությամբ են գտնում իրենց կրթությանը և հմտություններին համապատասխան աշխատանք՝ կրթական ծրագրերի և գործատուների պահանջների անհամապատասխանության, ինչպես նաև պրակտիկ փորձի պակասի պատճառով։
Վերլուծության մեջ նշվում է, որ Հայաստանում գործազրկության առավել մեծ ռիսկի տակ են հատկապես 16–29 տարեկան երիտասարդները, ովքեր կազմում են առաջին անգամ աշխատանք փնտրողների հիմնական մասը։ Աշխատատեղերի սահմանափակ լինելը, հատկապես մարզերում, ստիպում է երիտասարդներին տեղափոխվել մեծ քաղաքներ կամ հայտնվել անորոշ սոցիալական վիճակում՝ բացասաբար ազդելով նրանց սոցիալական և հոգեբանական վիճակի վրա։
Եզրակացություն․ երիտասարդների աշխատանքային խնդիրների լուծումը հնարավոր է միայն կրթական համակարգի, պետության և գործատուների համատեղ ջանքերով։ Պետական քաղաքականությունը պետք է միտված լինի կրթություն–աշխատաշուկա կապի ամրապնդմանը, երիտասարդների զբաղվածության խթանմանը և արժանապատիվ աշխատանքի հնարավորությունների ստեղծմանը։
Տե՛ս ամբողջական վերլուծությունը․