Հանրագիր․ Աշտարակ խոշորացված համայնքում միասնական ոչ կանոնավոր ուղևորափոխադրումների և ոչ պատշաճ (անորակ) ծառայությունների վերաբերյալ

«Ա․Դ․ Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն» հասարակական կազմակերպությունը հանրագիր է ներկայացնել ՀՀ վարչապետին՝ Աշտարակ խոշորացված համայնքում ուղևորափոխադրումների և ծառայությունների բնագավառում առկա խնդիրների վերաբերյալ։ Հանրագրում պահանջվում են համակարգային բարեփոխումներ՝ մարզային հասարակական տրանսպորտի որակը բարձրացնելու, այն մատչելի և արդյունավետ դարձնելու, ինչպես նաև գործող օրենսդրությունը Սահմանադրությանն ու մարդու հիմնարար իրավունքների էությանը համապատասխանեցնելու ուղղությամբ։

Ամբողջական հանրագրին կարող եք ծանոթանալ այստեղ․