Օրդերի հիման վրա բնակարանների սեփականաշնորհումը․ իրավական կարգավորումներ և գործնական խնդիրներ

Սույն վերլուծությունը վերաբերում է օրդերի հիման վրա բնակարանների սեփականաշնորհման գործընթացին և դրա շրջանակում առաջացող իրավական ու գործնական խնդիրներին՝ հատկապես Գյումրի քաղաքում ի հայտ եկած դեպքերի համատեքստում։ Ներկայացվում է, որ տարիներ շարունակ քաղաքացիներին տրամադրվել են բնակարաններ բնակեցման օրդերով, սակայն հետագայում այդ բնակարանների սեփականաշնորհման գործընթացում համայնքապետարանի կողմից հաճախ արձանագրվում են մերժումներ՝ հիմնված նախկինում տրամադրված, սակայն փաստացի չօգտագործված օրդերի առկայության վրա։

Վերլուծության մեջ անդրադարձ է կատարվում գործող իրավական կարգավորումներին, համայնքի ավագանու համապատասխան որոշումներին և վարչարարության միատեսակության հարցին։ Ընդգծվում է, որ այն քաղաքացիները, ովքեր տարիներ շարունակ բացահայտ, բարեխիղճ և անընդմեջ օգտագործել են բնակարանները, ունեն օրենսդրորեն պաշտպանված շահեր, որոնք վարչական մարմինների կողմից ոչ միշտ են պատշաճ գնահատվում։ Ամփոփմամբ շեշտվում է, որ ստեղծված պրակտիկան հաճախ քաղաքացիներին ստիպում է դիմել դատարան՝ իրենց իրավունքների պաշտպանության համար։

Ամբողջական վերլուծությունը՝ այստեղ․