Նոր համագործակցություն հանուն երիտասարդների զարգացման

Սյունիքի մարզի Տաթևի համայնքային կենտրոնը տեղեկացնում է, որ փոխըմբռնման հուշագիր է կնքել «Ա. Դ. Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն» ՀԿ-ի Սյունիքի տարածաշրջանային մասնաճյուղի հետ։ Համագործակցության շրջանակներում Տաթևի համայնքային կենտրոնում իրականացվել են հետաքրքիր հանդիպումներ երիտասարդների համար մի շարք թեմաներով, որոնցից են՝ ժողովրդավարություն, մարդու իրավունքներ և քաղաքացիական հասարակություն, առաջնորդություն և թիմային աշխատանք: Մասնակիցները ակտիվորեն ներգրավվել […]